Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ընդդիմությունը` լուրջ փորձության առաջ

Ընդդիմությունը` լուրջ փորձության առաջ
25.11.2014 | 17:39

Այս շաբաթ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի գործընթացը սկսելու համար դիմել ոչ իշխանական ուժերին: Որպեսզի այս հարցն ընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ, հարկավոր է 44 պատգամավորների ստորագրություն: Եթե խորհրդարանական ընդդիմությունը գումարած այլընտրանքն ազնիվ են իրենց բարձրաձայնած ցանկությունների մեջ, սա հեշտ իրականանալի գործընթաց է:
Իրականում եռյակի երկու ուժերը` ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», ամբողջական իշխանափոխության կողմնակից են և այս նախաձեռնությանը նրանք պետք է որ միանան: Սակայն այստեղ մեկ այլ հարց կա. ով է այդ նախաձեռնության հեղինակը: Փաշինյանի ու ՀԱԿ-ի ջրերը վաղուց նույն առվով չեն հոսում ու դժվար թե վերջիններս, որքան էլ Սերժ Սարգսյանի հրաժարականը ցանկանան, միանան դրան(հիշենք ՀԱԿ-ի դիրքորոշումը Հրանտ Բագրատյանի առաջադրման առնչությամբ, չնայած վերջինս համարվում էր ՀԱԿ անդամ): «Ժառանգությունում» աջ ձեռքը չգիտի ձախն ինչ է անում, այսինքն այս անկանխատեսելի ուժից հստակություն սպասելն անիմաստ է:
Մնում է եռյակի առանցքային ուժը` ԲՀԿ-ն, որը մշտապես «թռնում» է, երբ հարցը հասնում է Սերժ Սարգսյանի հրաժարականին: Հիմա էլ նրան այսպիսի նախաձեռնություն են «դեմ» տալիս ու ասում` քո ինքնասպանության «թուղթը» ստորագրի: Բնականաբար, ԲՀԿ-ն «խելքը հացի հետ չի կերել», որ նման քայլի գնա:
Այսպիսով, Փաշինյանի այս նախաձեռնությունը դատապարտված է տապալման, չնայած, եթե հաշվի առնենք այսօր հարթակից հնչող խոստումներն ու ամպագոռգոռ հայտարարությունները, ԱԺ-ում այս նախաձեռնությունը «միս ու արյուն» կստանար հաշված ժամերի ընթացքում: Անկախ այն բանից, թե այդ ուժերն ինչպիսի վերաբերմունք ունեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:
Այնպես որ, այս նախաձեռնությունը սահմանազատելու է իրական և կեղծ ընդդիմադիրներին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ