Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քաղաքական լյուստրացիա

Քաղաքական լյուստրացիա
28.11.2014 | 19:37

Սերժ Սարգսյանի իմպիչմենտի մասին Նիկոլ Փաշինյանի նախագիծը խորհրդարանում պաշտոնապես դրվել է շրջանառության մեջ ու հեղինակի կողմից ուղարկվել է խորհրդարանի ոչ իշխանական ուժերին՝ ստորագրելու համար:

Նիլոլ Փաշինյանը գիտի, որ իր նախաձեռնությունը չի հանգեցնելու Սերժ Սարգսյանի պաշտոնակությանը, ավելին՝ համարյա վստահ է, որ չի հավաքվելու անհրաժեշտ 44 ստորագրությունը՝ հարցն ԱԺ-ում քննարկելու համար:
Գիտի, սակայն հետևողականորեն հարցը պահում է օրակարգում:
Մի բան ակնհայտ է՝ այս նախաձեռնությունն ավելի շատ վերաբերում է ընդդիմությանը, քան Սերժ Սարգսյանին: Եռյակի պատգամավորներն օրնիբուն խոսում են իշխանափոխության անհրաժեշտության մասին, սակայն չեն միանալու Փաշինյանի նախաձեռնությանը՝ տարբեր պատճառներով:
ՈՒրեմն, Նիկոլի նախաձեռնությունը քաղաքական լյուստրացիայի նշանակություն ունի և ուղղված է ընդդիմադիր դաշտն իմիտատորներից մաքրելուն, ցույց տալու, որ Ազատության հրապարակի հարթակը սեփականած ուժերի մոտ միշտ չէ, որ խոսքի ու գործի մեկտեղումն ապահովված է:
Անկախ նրանից, թե ինչ շարժառիթներով է Նիկոլ Փաշինյանը հադես եկել այս նախաձեռնությամբ՝ վաղը հրապարակայնորեն փաստվելու է, որ եռյակի անդամ կուսակցությունների պատգամավորների մեծամասնությունը չի միացել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության պահանջին: Ըստ այդմ, հրապարակում «հիմա» վանկարկող ու արագ փոփոխություններ պահանջող ժողովրդի առաջին պահանջը պետք է լինի հարթակի փոփոխությունը: Կեղծ ընդդիմությունը շատ ավելի վտանգավոր է, քան ապաշնորհ իշխանությունը, որովհետև հասարակության մեջ սպանում է իրական այլընտրանքի գաղափարը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ