Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արմեն Մարտիրոսյան. «Այդ հակասությունը նոր չէ»

Արմեն Մարտիրոսյան. «Այդ հակասությունը նոր չէ»
06.12.2014 | 18:14

«Որոշակի առումով սպասելի էր՝ հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունների սարքած որոգայթի հետևանքով շատ քաղաքական ուժեր մանևրի հնարավորությունից զրկվեցին»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Երեկվա քվեարկության վերաբերյալ նա ասաց. «Կողմը միշտ կողմ քվեարկում է, այս առումով որևէ խնդիր չկա, իսկ «դեմը» տարբեր ձևերով է արտահայտում իր մոտեցումը, և կարծում եմ, որ այնուամենայնիվ տեղի ունեցավ մի փաստ, որը որևէ ձևով հայ իրականության մեջ չպետք է լիներ»:
«Այդ հակասությունը նոր չէ, այդ հակասությունը գոյություն ունի սեպտեմբերի 3-ից, որովհետև մենք հենց սեպտեմբերի 4-ին հայտարարեցինք, որ Մաքսային միություն մտնելու նախագահի ոչ լեգիտիմ հայտարարությունն ընդունելի չէ, և ընդունեցինք, որ նրա ստորագրությունը դատապարտելի է»,- եռյակի ներսում քվեարկության հակասության մասին հարցին պատասխանել է Արմեն Մարտիրոսյանը:

Դիտվել է՝ 3602

Մեկնաբանություններ