Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նոր-հին նշանակումներ կառավարությունում

Նոր-հին նշանակումներ կառավարությունում
14.01.2015 | 12:58

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սուրեն Կարայանն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ:
Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Ստեփան Բարսեղյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ վարչապետի մեկ այլ որոշմամբ` Կարեն Իսախանյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Վարչապետի որոշմամբ` Վաչե Տերտերյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ: Մեկ այլ որոշմամբ` Արտաշես Բախշյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Դավիթ Կարապետյանը և Հայկարամ Մխիթարյանն ազատվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալների պաշտոնից և նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ:

Դիտվել է՝ 985

Մեկնաբանություններ