Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պուտինի հեռախոսազանգը դրական տեղաշարժ՝ ըստ ՀՀ վարչապետի

Պուտինի հեռախոսազանգը դրական տեղաշարժ՝ ըստ ՀՀ վարչապետի
22.01.2015 | 00:12

6 ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցեց նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա լրագրղների հետ զրույցում ընդգծեց, որ երկրի քաղաքական ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում մեղադրյալին հայկական կողմին վերադարձնելու համար: Այս գործում դրական տեղաշարժ Հովիկ Աբրահամյանը համարում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զանգը Սերժ Սարգսյանին:
«Հանրապետության նախագահի գլխավորությամբ ամեն ինչ արվում է, և տեսնում եք դրական տեղաշարժը, թե ինչ է արվում: Նախ Ռուսաստանի նախագահի զանգը, ցավակցությունը… Այսօր Հայաստանում է Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահը, և հիմա քննություն է իրականացվում, և ամեն ինչ արվելու է, որպեսզի մեր ժողովրդի պահանջը, ժողովրդի խնդրանքն ի կատար ածվեն: Դա իրոք մեզ համար մեծ կորուստ է, դժբախտություն է: Մենք ցավակցում ենք, մենք սգում ենք այդ կորուստը Ավետիսյանների ընտանիքի, և այն վերջին հույսը, որ կորցրեցինք մենք երեկ: Այն հույսը, ճրագը որ կար, դա ճակատագիր էր, և այդ ոճրագործությունը, իմ կարծիքով, հավուր պատշաճի կդատապարտվի, և դատարանը կտա իր արդար պատիժը»,-նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ