Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Եթե վարչապետը ցանկանում է, ինքը ներկայացնում է նախագահին, նախագահը նշանակում է»

«Եթե վարչապետը ցանկանում է, ինքը ներկայացնում է նախագահին, նախագահը նշանակում է»
23.01.2015 | 00:48

Ճի՞շտ է, որ Հովիկ Աբրահամյանի մանկության վարդագույն երազանքն է Ձեզ տեսնել ապագա ՆԳ նախարարի աթոռին բազմած՝ հարցրինք նախկին ՕԵԿ-ական, այսօր` ԱԻ և տեղական ինքնակառավարման նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻՆ: «Չկա նման բան»: Իսկ եթե առաջարկվի, կհամաձայնե՞ք։ «Եկեք «եթե»-ներով, եզրակացություններով չառաջնորդվենք»: Եզրակացություն չէ, Հովիկ Աբրահամյանի իդեա-ֆիքսն է: «Չկա նման բան… բայց դա առողջ մտածելակերպ է. եթե վարչապետը ցանկանում է, ինքը ներկայացնում է նախագահին, նախագահը նշանակում է։ Ես իմ դեպքի համար չեմ ասում, ես ընդհանրապես եմ ասում` կարգն է էդպես»: Իսկ Վովա Գասպարյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք։ «Շատ լավ ընկերներ ենք եղել, մինչև հիմա էլ ընկերություն ենք անում»: Ինչպիսի՞ նախարար է նա` ըստ Ձեզ: «Շատ լավ։ Կարծում եմ` լավ»: Միասին աշխատե՞լ եք: «Չէ, միասին չենք աշխատել, բայց Վոլգոգրադում միասին սովորել ենք»: Դերասանական ֆակուլտետո՞ւմ: «Ո՛չ, բարձրագույն քննչական դպրոցում»: Ասում են` Ալիկ Սարգսյանի հետ Ձեր հարաբերություններն ընդհանրապես բանի նման չեն եղել, տևական ժամանակ նա Ձեզ չի ընդունել որպես փոխոստիկանապետ: «Չէ՛, լավ ենք եղել, նման բան չկա։ Իմ բնավորությունն այնպիսին է, որ ես կոնֆլիկտներ չեմ ունենում, շատ լավ շփվել ենք, հիմա էլ շփվում ենք»: Հունվարի չորսին գնացե՞լ էիք Ալիկ Սերգեյիչի հոր թաղմանը: «Հա, իհարկե, գնացել էի»: Գորիկ Գուրգենիչի հե՞տ. էնտեղ էլ ինչ-որ բան էն չի, ըստ լրատվամիջոցների: «Կրկնում եմ` ես որևէ մեկի հետ որևէ խնդիր չունեմ»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1322

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ