ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Այսօրվա լսումներում ստացա ինձ համար կարևոր երկու հարցերի պատասխանը։
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը իմ հարցին ի պատասխան պաշտոնապես հաստատեց.
1. Ռուս սահմանապահները պարտավոր էին Պերմյակովի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու փորձի և նրա բերման ենթարկված լինելու մասին տեղյակ պահել ՀՀ իշխանություններին։
2. Ռուս սահմանապահները պարտավոր էին սահմանը հատելու փորձ արած անձին՝ տվյալ դեպքում` Վալերի Պերմյակովին, հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին։
Այսինքն, Պերմյակովը ռուսական ռազմաբազայի տարածքում է գտնվում ապօրինի կերպով և պետք է փոխանցվի Հայաստանին»։