Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 72 ՀԿ. ակտիվ են մարզային ՀԿ-ները

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 72 ՀԿ. ակտիվ են մարզային ՀԿ-ները
26.01.2015 | 16:35

Հունվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին մրցույթին դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները։

Դրամաշնորհ ստանալու համար դիմել է 72 հասարակական կազմակերպություն։ Հայտատուներից 14-ը դիմել են վերարտադրողական առողջությանը վերաբերող, 15-ը՝ մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված, 43-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող անվանակարգերին։ Նշենք, որ դիմած հասարակական կազմակերպությունների մեծ մասը մարզային են։ Հատկապես մեծ թիվ են կազմում Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերը ներկայացնող ՀԿ-ները։
Մրցութային հանձնաժողովի անդամ-փորձագետ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված անվանակարգերում մեծ թվով հայտերի առկայությունը նախևառաջ պայմանավորում է 2015-ի խորհրդով։ «Բացի այդ, ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային ծրագիրը և դրա շրջանակներում ընդգրկված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող անվանակարգերը որոշ չափով զարկ տվեցին համապատասխան ծրագրերի մշակմանը։ Այսօր դիմած կազմակերպությունների մի մասն արդեն նախորդ տարիներին ստացել են դրամաշնորհ և որոշակի հմտություններ ունեն, մյուս մասն էլ ՀԿ-ներ են, որոնք թեև դրամաշնորհ չեն ստացել, սակայն աչքի առաջ հաջողված օրինակներ ունեն։ Հույս ունեմ, որ 2015 թվականից հետո էլ հասարակական դաշտը կշարունակի ծրագրեր իրականացնել այս ոլորտում»,- նշեց Սուրեն Մանուկյանը։
Հանձնաժողովի անդամներն առաջիկա օրերին կծանոթանան ծրագրային հայտերի բովանդակությանը, կանցկացվեն քննարկումներ, այնուհետև կորոշվեն հաղթողները։

Դիտվել է՝ 1432

Մեկնաբանություններ