Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԲՀԿ-ն ՀՀԿ-ից լավ գիտի Հովիկ Աբրահամյանի պլանների մասին

ԲՀԿ-ն ՀՀԿ-ից լավ գիտի Հովիկ Աբրահամյանի պլանների մասին
03.02.2015 | 00:18

Հայաստանում որևէ ակցիա, հիմքում ունենալով նույնիսկ ազնիվ մղումներ, «մաքուր» չի մնում: Ասել է` մարդիկ արդարացիորեն դժգոհելով, դուրս են գալիս փողոց, սակայն որտեղից որտեղ գալիս, «կպնում» են քաղաքական ուժեր, որոնք մարդկանց նուրբ «լարերի» վրա իրենց քաղաքական հաշվարկներն են անում: Իբր «թև-թիկունք» են դառնում այդ շարժմանը, իրականում իրենց գծած սցենարով տանում զարգացումները: ՈՒ քանի որ բավականին հեշտ է նեղն ընկած մարդուն խոստումներով «սնելը», վերջիններս կամովին դառնում են այդ խաղի մասնակիցը:

Ի թիվս այլ ակցիաների, «Շրջանառության հարկի մասին» օրինագծի հետ կապված զարգացումները ևս «մաքուր» չմնացին: Առևտրականները բողոքում էին ոչ նպաստավոր օրինագծից ու... մեկ էլ ԲՀԿ-ն իր ծանր «հրետանիով» լծվեց գործի:

Երեկ ԱԺ-ի այս տարվա մեկնարկին կրկին հարցը թեժացրեց ԲՀԿ-ն, ու Գալուստ Սահակյանին «պարտադրեց» իր առանձնասենյակում կառավարության ներկայացուցչի հետ քննարկել այն: ՈՒշագրավ է, որ այս առաջարկը սկզբում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հնչեցրեց, ով, ավելի ուշ պարզվեց, ԱԺ նախագահից ավելի տեղեկացված է: Օրվա երկրորդ կեսին խորհրդարան եկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և օրենքի հետ կապված փակ քննարկում անցկացրեց: Մինչդեռ ընդդիմադիրներին Գալուստ Սահակյանը կշտամբում էր. «Դուք ասում եք՝ բերեք մի հատ հանդիպենք Գալուստ Սահակյանի առանձնասենյակում, կառավարությունն էլ լինի, որ ասենք՝ ժողովո՜ւրդ, տեսեք հլը ինչ ենք անում: Մենք այդ  ճանապարհովգնացողըչենք, մենքխնդիրպիտիլուծենք: Մենքուզումենքայնպիսի վիճակ ստեղծենք, որ ցանկալի լինի այն մարդկանց, որոնք բողոքում են, ու ցանկալի լինի քաղաքական ուժերին: Վա՞տ բան ենք ասում: Չէ, դուք ասում եք, մենք, միևնույն է, արտահերթը կհավաքվենք կանենք, որ մի անգամ էլ ասեք՝ տեսեք, ժողովուրդ, մենք անում ենք՝ ձեր կողքին կանգնած ենք»: Փաստորեն, ընդդիմությունը, հստակ` ԲՀԿ-ն, ավելի տեղյակ է Հովիկ Աբրահամյանից ու գիտի նա ինչ «ճանապարհով գնացող» է, քան ՀՀԿ-ն` ի դեմս Գալուստ Սահակյանի:

Ինչևէ, այս օրենքի հետ կապված փորձեցինք մեկնաբանություն լսել նաև ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանից, ով, նախ, նկատեց, որ բողոքող քաղաքացիները կառավարության և նախագահականի դիմաց որոշակի քաղաքական ուժերի ուղղորդմամբ էին ակցիաներ անում: Մկրտչյանի դիտարկմամբ, շրջանառության հարկով աշխատող ոչ բոլոր սուբյեկտներն են դեմ այս օրենքին, քանի որ նրանց հարկը երկուսուկես տոկոսով թեթևացվում է: «Նրանք, ովքեր աշխատում են ստվերում, վախենում են իրենց շրջանառությունը ցույց տալուց, քանի որ 58,3 մլն դրամի սահմանագիծը հաղթահարելուց հետո ստիպված կլինեն ավելացված արժեքի հարկ վճարել: Պարտաճանաչ և օրենքի դաշտում աշխատող սուբյեկտները վնաս են կրում օրենքը շրջանցող սուբյեկտների պատճառով, իսկ քաղաքական որոշ ուժեր վերջիններիս ուղղորդում են»,- փաստեց Վահրամ Մկրտչյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

O/subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ