Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Րաֆֆի Հովհաննիսյան․ «Եռյակն այլևս գոյություն չունի»

Րաֆֆի Հովհաննիսյան․ «Եռյակն այլևս գոյություն չունի»
21.02.2015 | 19:17

«Եռյակը գոյություն չունի»,- Ազատության հրապարակում հայտարարել է ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի խորհրդարանական գործընկեր «Ժառանգություն»-ը: Չնայած Գագիկ Ծառուկյանը չեղյալ էր հայտարարել հանրահավաքը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում էր: Հավաքված հարյուրավոր մարդկանց փոխանցեց՝ իրենք այս խաղն այլևս չեն խաղում. «Եթե այսօր, այս պահին, այս փաթիլների ներքո մենք միասին լինեինք հարյուր հազարով, կլիներ նոր Հայաստան: Բայց ինչ-որ մեկը չուզեց: «Ժառանգությունը» չէ, որ դուրս է եկել եռյակից: Ցավում ենք, որ մեր գործընկերները ներկա դրությամբ իրենք են որոշել իրենց քայլերով դուրս գալ եռյակից»: Միաժամանակ «Ժառանգությունը» չի փակում համագործակցության դռները՝ այդ թվում և հանրահավաքից հրաժարված ԲՀԿ-ի առջև. «Բոլոր ուժերի հետ, ովքեր պահանջում են նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ հարգելի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով»:
Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս չի շփվել «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարի հետ: «Ժառանգությունը» քաղաքական իրավակարգությունից դուրս է բնորոշում հաշտեցումը: Րաֆֆի Հովհաննիսյանը հաջորդ ուրբաթ հավաք է նախաձեռնել Ազատության հրապարակում: «Մի օրվա գործ չէ, տևական պայքարի պատրաստվեք»,- հրապարակում հավաքված համակիրներին հորդորեց «Ժառանգության» առաջնորդը և շարունակեց. «Սերժ Ազատի Սարգսյանը պետք է հրաժարական տա հանուն հայրենիքի, հանուն ժողովրդի, հանուն իր թոռնիկների: Հրաժարակա՜ն տուր, դո՜ւրս արի: Ինձ բնավ կարևոր չէ Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահի անունը: Հաստատ ձեզ կասեմ, որ իմ անունը չի լինելու»: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց նաև, որ իր կուսակիցները ներկա կլինեն Հայ ազգային կոնգրեսի մարտիմեկյան հանրահավաքին, իսկ «Ժառանգության» հիմնական կազմը այդ օրը մեկնելու է սահմանամերձ Չինարի:

Դիտվել է՝ 1326

Մեկնաբանություններ