Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կամաց-կամաց քանդվում է

Կամաց-կամաց քանդվում է
24.02.2015 | 00:37

ԲՀԿ-ի «վերելքի» շրջանում Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) նախաձեռնությամբ ստեղծված «Երդվյալ ազատամարտիկների» միավորումում այս օրերին անկումային տրամադրություններ են: ԲՀԿ-ՀՀԿ հաշտեցումից հետո այս միավորման շատ ազատամարտիկներ սրտնեղել են, թե ինչու իրենց վատամարդ դարձրին այդ «կռվում», եթե «վերևներում» հարցը այսպիսի լուծում պիտի ստանար, ինչու իզուր իրենց խաղի մեջ ներքաշեցին: Ոմանք նույնիսկ ցանկություն են հայտնել հեռանալու ԲՀԿ-ից և իրական ընդդիմադիր գործունեություն ծավալելու:
Քանի որ այս օրերին ԲՀԿ-ականներից խոսք «պոկելը» դժվարացել է, չկարողացանք հարցի առնչությամբ պարզաբանում ստանալ այս միավորման գլխավոր «դերակատարից»` Ռուբեն Գևորգյանից, թե ինչ է լինելու ոչ վաղ անցյալում ստեղծված կառույցի հետ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1072

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ