Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱԺ նախագահը ո՞ր Անդրանիկի ծնունդը շնորհավորեց

ԱԺ նախագահը ո՞ր Անդրանիկի ծնունդը շնորհավորեց
25.02.2015 | 17:39

Այսօր ԱԺ-ի օրը սկսվեց շնորհավորանքով: Գալուստ Սահակյանը շնորհավորեց Սամվել Շահմուրադյանի ծննդյան 60-ամյակը և երբ ցանկանում էր անցնել օրակարգային հարցերին, գեներալ Սեյրան Սարոյանը տեղից գոռաց` բա Անդրանիկի ծնո՞ւնդը: Մյուս թևից նրան միացավ նաև Զարուհի Փոստանջյանը, թե` Զորավարի 150-ամյակն է: Գալուստ Սահակյանը մի պահ շփոթվեց ու կարծես չհասկանալով, ում մասին է խոսքը, ասաց. «Անդրանիկի ծնունդն էլ շնորհավոր»: Այնպիսի տոնայնությամբ նա այդ շնորհավորանքն արտաբերեց, կարծես ԱԺ շարքային աշխատակցի մասին էր խոսքը: Այս դրվագը դիպուկ համեմատության առիթ տվեց պատգամավորներից մեկի օգնականին: «Ոնց որ պատգամավորի վարորդ Անդոյի ծնունդը շնորհավորեր: Ոչ ազգանուն, ոչ Զորավար»,- նետեց նա: Իրավիճակը փրկեց Զարուհի Փոստանջյանը, ով վարման կարգով խոսք խնդրելով, ասաց. «Մեր ազգի ամենապայծառ, լուսավոր ներկայացուցչի՝ Զորավար Անդրանիկի 150-ամյակն է: Եթե կարդանք նրա կյանքի, անցած ճանապարհի որևէ դրվագ, այնքան ուսանելու բան ունենք: Բոլորս խոնարհվում ենք Զորավար Անդրանիկի առջև, մաղթում ենք մեր բոլոր երեխաներին սովորել նրանից, առաջնորդվել նրա հրահանգներով, առաջնորդվենք նրա անցած ճանապարհի դրվագներով: Շնորհավո՛ր բոլորիս տոնը, շնորհավոր, սիրելի՛ Զորավար»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ