ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Քաղաքական Փարիզ

Քաղաքական Փարիզ
17.03.2015 | 11:51

Մարտի 16-ին Փարիզում կայացել է ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը և պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահը՝ հույն պատգամավոր Թեոդորա Բակոյանիսը: Նիստի օրակարգում Հայաստանին ուղղակիորեն կապված հարցեր չկան: Իտալացի պատվիրակ Ռիգոնին տեղեկատվություն է ներկայացրել «Իրավիճակը Բելառուսում» զեկույցի վերաբերյալ իր փաստահավաք առաքելության մասին: Հաջորդ հարցը վերաբերել է Սիրիայում օտարերկրացի զինյալներին: Բելգիացի պատգամավոր Վան դեր Մալենը կազմակերպել էր լսումներ Բելգիայից, Շվեյցարիայից, Նորվեգիայից և Նիդերլանդներից գիտական-հետազոտական շրջանակների և գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր ներկայացրին իրենց աշխատանքները այդ ուղղությամբ: Զեկուցողին և հանձնաժողովի անդամներին հետաքրքրող հիմնական հարցն էր՝ ինչո՞ւ և ի՞նչ հիմնավորումներով են մարդիկ մասնակցում այլ երկրներում ծավալվող կոնֆլիկտներին և ի՞նչ քաղաքականություն պիտի վարել, ի՞նչ մեթոդոլոգիա ընտրել նրանց հետ աշխատանքներում: Հրավիրյալ մասնագետները ներկայացրին իրենց պատկերացումները և ուսումնասիրությունները: Խնդիրը բնութագրելիս նշվեց, որ ներկայումս Սիրիայում ավելի շատ զինյալներ կան դրսից, քան եղել են նախկին բոլոր կոնֆլիկտներում միասին վերցրած, բացի այդ՝ աճում է կոնֆլիկտների աշխարհագրական ծածկույթը և ռադիկալացումը: Օրակարգի հարցերից մեկն էլ վերաբերում էր Մարոկկոյի ժողովրդավարացման գործընթացին: Քննարկվեցին նաև չեխ պատվիրակ Զելենկովայի «ՈՒկրաինական ճգնաժամի քաղաքական հետևանքները» զեկույցի վերաբերյալ փաստահավաք առաքելության արդյունքները: ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում քննարկվել է նաև տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գործունեության մասին զեկույցը, որի վերաբերյալ զեկուցողը նիդերլանդացի պատգամավոր Ելզինգան էր, նա տեղեկացրել է աշխատանքի միջանկյալ արդյունքների մասին:
Հայաստանի պատգամավորները հանձնաժողովի նիստի մասնակիցներին ներկայացրել են վերջերս Եվրոպայի ժողովրդական կուսակցությունների քաղաքական ասամբլեայի ընդունած հայտարարությունը, որի տեքստը բաժանվել է ներկաներին: Նրանք շնորհակալություն են հայտնել ԵԺ կուսակցությունների և խմբի ներկայացուցիչներին՝ այս կարևոր հարցին աջակցելու համար: Նշելով, որ հայտարարության 6-րդ կետով ԵԺԿ-ն կոչ է արել Եվրամիության և Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին, Միջազգային կազմակերպություններին, բարի կամքի բոլոր մարդկանց՝ անկախ ազգությունից և դավանանքից, միացնել իրենց ջանքերը պատմական արդարությունը վերականգնելու և ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը տալու, հայ պատգամավորները իրենց գործընկերներին կոչ են արել միանալ ցեղասպանությունների կանխարգելման պայքարին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ