Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ադրբեջանն 1-ին անգամ կիրառել է 120 մմ տրամաչափի հրետանի

Ադրբեջանն 1-ին անգամ կիրառել է 120 մմ տրամաչափի հրետանի
28.03.2015 | 11:56

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը մարտի 26-ին հանդես եկավ հայտարարությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպմանը:
Դեսպան Կիրակոսյանն անդրադարձավ մարտի 19-ին Շփման գծի հյուսիսային հատվածում` ԼՂՀ Մարտակերտի շրջանում, Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով զոհվել էր ԼՂՀ պաշտպանության բանակի չորս զինծառայող: Նա ընդգծեց, որ ԼՂՀ ՊԲ հակահարվածի արդյունքում հակառակորդը տվել է բազմաթիվ զոհեր, ինչն ադրբեջանական կողմը փորձում է թաքցնել` պաշտոնապես արգելելով լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցելությունները սահմանամերձ բնակավայրեր: ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ Ադրբեջանն առաջին անգամ կիրառել է խոշոր՝ 120 մմ տրամաչափի հրետանի, որն ի ցույց է դնում Բաքվի մտադրությունը` շարունակել զինված առճակատումը: Ադրբեջանը ձգտում է խարխլել 1994-ի հրադադարի եռակողմ համաձայնագիրը, խախտել ռազմական հավասարակշռությունը: Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին կոչ արվեց ուշադրություն դարձնել այդ վտանգավոր զարգացման վրա: Դեսպանն ափսոսանք հայտնեց, որ երբ միջազգային հանրությունը նշում է ռասայական խտրականության վերացման միջազգային օրը, Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս այլատյացության և անհանդուրժողականության կոչերով: Նա մեջբերեց Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հայտարարությունները, որոնցում նրանք տարածքային նկրտումներ են ներկայացրել Հայաստանի մայրաքաղաքի և այլ տարածքների նկատմամբ ու անթաքույց արտահայտել իրենց մտադրությունը արցախյան հիմնահարցը լուծել ռազմական ագրեսիայի ճանապարհով:
ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և զանգվածային ջարդերից պաշտպանությունը ԼՂՀ իշխանությունների պարտականությունն է: Նա հիշատակեց, որ Ադրբեջանի կողմից վերահսկվող ԼՂ տարածքներում իրականացվել են հայ բնակչության էթնիկական զտումներ: Արման Կիրակոսյանը փաստեց, որ Ադրբեջանը ձգտում է վերսկսել զինված հակամարտությունը` Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը ուժով ճնշելու նպատակով: Դատապարտելով Ադրբեջանի ուժային քաղաքականությունը՝ դեսպանը շեշտեց, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում իրավիճակի սրման և դրա հետևանքների համար: Նա վերահաստատեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման միջոցով հիմք է հանդիսանում խաղաղ բանակցությունների առաջընթացի համար:

Դիտվել է՝ 2355

Մեկնաբանություններ