Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մենք մեր հայ եղբայրների հետ տեղի ունեցած վշտերը հարգում ենք. Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար

Մենք մեր հայ եղբայրների հետ տեղի ունեցած վշտերը հարգում ենք. Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար
24.04.2015 | 19:47

Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրն այցելել է Ստամբուլի Հայոց պատրիարքարան` մասնակցելու է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված կրոնական արարողությանը, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Radikal»-ի` նախարար Բոզքըրը պատրիարքարանի ներկայացուցիչների հետ, հանդիպումից հետո, նախքան պատարագը զրուցել է լրագրողների հետ: Թուրք նախարարը, նշելով, որ Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի պատարագի մատուցումը մեծ նշանակություն ունի, ընդգծել է, որ այս տարի առաջին անգամ թուրքական կառավարության ներկայացուցիչ է մասնակցում կրոնական արարողությանը: «Ինձ համար մեծ պատիվ է Արամ Աթեշյանի կողմից մատուցվելիք պատարագին այսօր ներկա գտնվելը: Կրոնական արարողությանը առաջին անգամ մասնակցելու է թուրքական կառավարության ներկայացուցիչը: 1916-ից մինչև հիմա սա պաշտոնապես իրակականացվող արարողություն է»: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, Բոզքըրը կրկնել է թուրքական ավանդական ժխտողական թեզը, թե 1915 թ. տեղի ունեցածի վերաբերյալ անհրաժեշտ է խորազնին և մանրամասն ոսումնասիրություն կատարել, ապա հավելել. «Մենք մեր հայ եղբայրների հետ տեղի ունեցած վշտերը հարգում ենք: Տեղի ունեցած վատ իրադարձությունները հաշվի ենք առնում: Այս պատճառով էլ այդ վշտերի հիշատակմանը երբեք դեմ չենք: Այդ պատճառով էլ մեր պարտքն ենք համարում մասնակցել հիշատակման կրոնական արարողությանը»:

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ