Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ժնևում մեկնարկել է ԱՀԿ 68-րդ համագումարը

Ժնևում մեկնարկել է ԱՀԿ 68-րդ համագումարը
19.05.2015 | 17:51

Շվեյցարիայի Ժնև քաղաքում մայիսի 18-26-ն անցկացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության 68-րդ համագումարը, որին Հայաստանից մասնակցում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը:

Համագումարն առողջապահության բնագավառում համաշխարհային ամենամեծ իրադարձությունն է, որն իր հովանու ներքո է հավաքում ԱՀԿ անդամ բոլոր պետությունների առողջապահության նախարարներին և ղեկավարին:
ԱՀԿ-ն ներդրել է «Առողջություն-2020» ռազմավարությունը, որի նպատակն է կառավարության և հասարակության միջոցով աջակցել բնակչության առողջության և բարեկեցության ամրապնդմանը: Այս ռազմավարությունը կարևորել և ընդունել են 53 անդամ-պետությունները, որոնց շարքում է նաև Հայաստանը: Կայանալիք նստաշրջանի ընթացքում կներկայացվեն վերոհիշյալ ռազմավարության շրջանակներում իրականացված աշխատանքների հաշվետվություններ, որոնք առնչվում են առողջապահության գրեթե բոլոր ուղղություններին:
Նստաշրջանի օրակարգում նախանշված են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունները, վերահսկումն ու արագ արձագանքը բռնկումների ժամանակ և այլն: Կքննարկվեն նաև հանրային առողջության, նորարարությունների և մտավոր սեփականության գլոբալ ռազմավարությունները և գործողությունների պլանը, ԱՀԿ բարեփոխումները և դրանց կիրարկման ընթացքը անդամ-պետությունների կողմից:
Անդրադարձ կկատարվի նաև ծրագրերի բյուջեով նախատեսված միջնաժամկետ ծախսերի իրականացմանը:

Դիտվել է՝ 1408

Մեկնաբանություններ