ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
09.06.2015 | 00:00

Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի. ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա։ Արդարև, ձեր ձեռքերը պղծված են արյամբ, և ձեր մատները՝ մեղքով. ձեր շուրթերն անօրենություն խոսեցին, և ձեր լեզուները խորհում են անիրավություն։ Չկա մեկը, որ արդարություն խոսի, և բացակայում է ճշմարտության իրավունքը, հույս են դրել սնոտի բաների վրա և ունայնություն են խոսում, հղանում են ցավեր և ծնում անօրենություն։


Եսայի 59. 1-4

Դիտվել է՝ 1286

Մեկնաբանություններ