Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Չի կարելի նույնացնել իշխանություն ու հայրենիք, չի կարելի ամեն ինչի չափը անցնել

Չի կարելի նույնացնել իշխանություն ու հայրենիք, չի կարելի ամեն ինչի չափը անցնել
11.06.2015 | 17:29

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արտահերթ ելույթով հանդես եկավ: «ՀՀ ԱԺ-ի, իշխանության և ընդդիմության համար անվտանգության ու պաշտպանության հարցերը գերկարևոր են, ավելին՝ մենք պետք է գիտակցենք, որ առանց ուժեղ անվտանգության համակարգի չենք կարող խոսել ոչ ժողովրդավարության զարգացումից, ոչ տնտեսական աճից, ոչ սոցիալական իրավիճակի բարելավումից և որևէ հարցից, այս նախագիծը գալիս է ապացուցելու, որ, այո, ՀՀ-ն չնայած ունի բազում չլուծված խնդիրներ, բայց առաջնային խնդիրները մեր զինվորների խնդիրներն են»,-ասաց Շարմազանովը:
«Ես չեմ ուզում անձերի վրա կենտրոնանալ, ես պետք է խոսեմ երևույթներից, պաշտպանության ոլորտը մեր երկրի ողնաշարն է: Պետք է գիտակցենք, որ անկախության հիմնական երաշխիքը հայոց բանակն է, ցանկացած վայրահաչոց բանակի ու բանակի պատասխանատուի նկատմամբ՝ վայրահաչություն է իմ հայրենիքի նկատմամբ, իշխանություններին կարելի է ու պետք է քննադատել, բայց չի կարելի նույնացնել իշխանություն ու հայրենիք, չի կարելի ամեն ինչի չափը անցնել»,- ավելացրեց նա:
Էդուարդ Շարմազանովը խորհուրդ տվեց իր գործընկերներին չանել այն, ինչը ձեռնտու է հարևան Ադրբեջանին. «Քայլ կատարելուց առաջ պետք է մինչև տասը հաշվել, էս ի՞նչ ենք անում, համընդհանուր սենսացիայի հետևից ենք ընկել, ով ինչքան «լայք» կհավաքի, ինչ նյութեր կանենք: Հետո՞, մեր բոլոր դժբախտությունների պատճառը եղել է այն, որ միշտ քննադատել ենք նրան, ով գործ է անում, ինչպես կասեր Նժդեհը՝ հայի թիվ մեկ թշնամին հայի ներքին նախանձն է»,- ասաց նա: ԱԺ փոխնախագահը կոչ արեց ձերբազատվել «ներքին նախանձից», լինել բարի, գնահատել այն ամենը, ինչ արվում է հանուն, ոչ թե ընդդեմ։ «Հերիք է ապրենք ինադու: Ամոթ է, եկեք սիրենք մեր հայրենիքը ու պահենք ու փայփայենք մեր բանակն ու բանակի պատասխանատուներին, մեր զինվորին, որովհետև մեր զինվորն ավելի ուժեղ է, երբ թիկունքը ամուր է»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխխոսնակը նաև հիշեցրեց, որ բանակը բոլորինն է: «Իշխանությունն իր տնից չի բերել, պետք է լինել միասնական ու չանել բաներ, որոնք ձեռ են տալիս Հայաստանի Հանրապետության արևելքում ու արևմուտքում գտնվող հարևաններին»,-եզրափակեց նա:

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ