ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Բաց երկինք»՝ փակ երկնքի տակ

«Բաց երկինք»՝ փակ երկնքի տակ
19.06.2015 | 00:15

Գործադիրն ու օրենսդիրն օրերս քննարկում էին մի ոլորտի օրինագիծ, որը Հայաստանում գոյություն չունի։ Այո, այո, խոսքը «Ավիացիայի մասին» օրենքի փոփոխություններին է վերաբերում։
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն օրենսդրին վստահեցրեց, որ այն միտված է ոլորտը զարգացնելուն, և հավաստիացրեց, որ առաջիկայում ավիատոմսերի գները կնվազեն։ Ինչո՞վ է պայմանավորված նախարարի այդ լավատեսությունը, անհասկանալի է։ Այս պահին, համենայն դեպս, ավիատոմսերի գները ցածր չեն, դրանք չնվազեցին նաև «Բաց երկինք» քաղաքականության որդեգրումից հետո։
Եթե դա լավ բան լիներ, աշխարհն էլ կգնար այդ ուղղությամբ։
Գաղտնիք չէ, որ ցանկացած «երկինք» ունի կամ էլ ձգտում է ունենալ իր ազգային ավիափոխադրողները, ինչը բնական է. ոլորտը ռազմավարական նշանակության է։ Ոչ ոք դեմ չէ օտարերկրյա ընկերության առկայությանը շուկայում, ինչը բիզնեսի ոսկի կանոն է և ապահովում է առողջ մրցակցություն։ Սակայն դրանց կողքին գրեթե բոլոր պետություններն ունեն իրենց ավիաընկերությունը, որը կամ 51 տոկոսով պետական, 49 մասնավոր, կամ էլ ամբողջությամբ պետական բաժնեմասով է աշխատում։ Այս մոտեցումը բոլոր երկրների համար օրինաչափություն է։ Բայց այն, ինչն օրինաչափություն է զարգացած և զարգացող երկրներում, աբսուրդ է համարվում Հայաստանում։
Եվ հանուն «Բաց երկինք» քաղաքականության արդարացման, փորձում են հավատացնել, որ այս քաղաքականությունից հետո ավիաշուկա են մուտք գործել միջազգային ճանաչում ունեցող ավիափոխադրողներ։ Սակայն հիշեցնենք, որ նույն այդ ճանաչում ունեցող «Լյուֆթհանզա», «Էյր Ֆրանս», «Չեխական ավիաուղիներ», «Ավիաֆլոտ» և էլի տասնյակից ավելի հզոր ընկերություններ հայաստանյան շուկայում աշխատում էին առանց «Բաց երկինք» քաղաքականության։
Եվ այսպես, երբ ԱԺ-ում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացնում էր «Ավիացիայի մասին» օրենքի փոփոխությունը, հարց առաջացավ՝ ի՞նչ ավիացիայի մասին է խոսքը, երբ Հայաստանը չունի իր ավիափոխադրողը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ավիացիայի փառավոր ուղու մարումը սկսվեց «Հայկական ավիաուղիներ» ընկերության և ավարտվեց «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության սնանկացումներով։ Մի ամբողջ ոլորտ իր պրոֆեսիոնալ անձնակազմով, որը Հայաստանում ավիացիոն դպրոց էր ձևավորում, հօդս ցնդեց հանուն «Բաց երկինք» քաղաքականության։ Քաղաքականություն, որը թելադրված էր դրսից։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1593

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ