ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

ՀՀ կադաստրի համակարգը լավագույն օրինակն է աշխարհում

ՀՀ կադաստրի համակարգը լավագույն օրինակն է աշխարհում
30.06.2015 | 16:35

«Իրականացվել է բարձրակարգ աշխատանք։ Ես ամենուր ներկայացնում եմ Հայաստանի կադաստրի համակարգի փորձը որպես լավագույն օրինակ։ Այս ծրագիրը նաև հաջողվեց, քանի որ առաջին հերթին այն իրականացրին բարձրակարգ մասնագետներ, և երկրորդ` անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն միշտ էլ ձեռնամուխ է լինում օրենսդրական բարեփոխումներին»,- շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, իր ելույթում ասաց Նորվեգիայի քարտեզագրման գերատեսչության տնօրեն Հելգե Օնսրուդը։

Հունիսի 30-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացավ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության դրամաշնորային «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» գործնական ծրագրի ամփոփումը։
«Այս ծրագրի հիմքում կարևորագույն նշանակություն ունեն ոլորտի առաջընթացն ու արդիականացումը։ Դրանցից հատկանշական են Հայաստանում մշտական գործող ՋիՊիԷս ռեֆերենց կայանների ցանցի ստեղծումը, ինչպես նաև տնտեսապես ակտիվ գոտիների օդային լուսանկարահանումը, թվային բարձունքային մոդելի և օրթոլուսանկարների ստեղծումը»,- կարևորելով ծրագրի իրականացումը` ասաց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։
Նշենք, որ ծրագրի առաջին փուլում ձեռք են բերվել և տեղակայվել 12 ռեֆերենց կայաններ, որոնք ձևավորել են Հայաստանի տեղադիրքի որոշման համակարգը, որը հնարավորություն է ստեղծել բարձր ճշտությամբ որոշել տեղադիրքը հանրապետության ողջ տարածքում։ Այս առումով բանախոսները կարևորեցին համակարգի առկայությունը գյուղատնտեսության, բարձր ճշտության ինժեներական աշխատանքների, սեյսմիկ դիտարկումների, նավիգացիայի, կադաստրի, տեղագրական և թեմատիկ քարտեզագրության և այլ ոլորտներում։ Այլ կերպ ասած, այս համակարգը լուրջ ներդրում է տնտեսության մեջ։ Ծրագրի երկրորդ փուլում իրականացվել են Հայաստանի զգալի հատվածի` շուրջ 13,500 քառ.կմ, օդային լուսանկարահանում և լազերային սկանավորում։ Ավարտվել են գեոդեզիական դիտարկումների թվային բարձունքային մոդելի մշակման և օրթոլուսանկարների ստեղծման ուղղությամբ աշխատանքները։
Ի դեպ, Հելգե Օնսրուդն իր խոսքում ափսոսանք հայտնելով, որ սա իր վերջին այցն է Հայաստան, այնուհանդերձ նշեց նոր ծրագրի հավանականության մասին։ Ինչից ելնելով հարցինք՝ ի՞նչ նոր ծրագրի մասին է խոսքը։ «Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը դիմել է մեզ բնական ռեսուրսների քարտեզագրման համար»,- պարզաբանեց բանախոսը, միևնույն ժամանակ նկատելով, որ այն աշխատանքները, որ իրականացվել են կադաստրի համակարգում, կարող են որոշ չափով կիրառվել նաև բնական ռեսուրսների քարտեզագրման դեպքում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ