ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պենտագոնը հրապարակեց 2015-ի Ռազմական ազգային ռազմավարությունը

Պենտագոնը հրապարակեց 2015-ի Ռազմական ազգային ռազմավարությունը
02.07.2015 | 22:01

Պենտագոնը հրապարակել է ԱՄՆ-ի 2015 թվականի Ռազմական ազգային ռազմավարությունը, որտեղ որպես միջազգային անվտանգությանը գլխավոր սպառնալիք է ներկայացվում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը, հիշատակվում են «ռևիզիոնիստ պետություններ» Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան։ «Չնայած Ռուսաստանը իր ներդրումն է ունեցել ահաբեկչության և թմրամիջոցների դեմ պայքարում, այս երկիրը մեկ անգամ չէ, որ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հարևան երկրների ինքնիշխանության նկատմամբ և պատրաստակամություն է դրսևորել ուժի կիրառմամբ հասնելու իր նպատակներին»,- նշվում է ամերիկյան ռազմական գերատեսչության փաստաթղթում։ Միաժամանակ, ընդգծվում է, որ ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը, ոչ Չինաստանը, ոչ Հյուսիսային Կորեան անմիջական ռազմական սպառնալիք չեն ԱՄՆ-ի և դաշնակիցների համար, սակայն նրանց գործողությունները մտահոգիչ են:

Դիտվել է՝ 1910

Մեկնաբանություններ