ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ռուսաստանը Հայաստանի հետ բանակցում է «Իսկանդեր-Մ»-եր մատակարարելու շուրջ»

«Ռուսաստանը Հայաստանի հետ բանակցում է «Իսկանդեր-Մ»-եր մատակարարելու շուրջ»
03.07.2015 | 15:54

Ռուսաստանը Հայաստանի հետ բանակցություններ է վարում «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգեր մատակարարելու շուրջ, պայմանագիրը դեռ ստորագրված չէ՝ ՏԱՍՍ լրատվական գործակալությանն ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համալիրի աղբյուրը՝ նշելով, որ նման համաձայնագրերի վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնիք է: Ավելի վաղ «Իսկանդեր» հրթիռների արտադրության կոնստրուկտորական գրասենյակը հայտարարել էր, որ մինչև 2016 թվականը «Իսկանդեր» հրթիռային համակարգերը դրսում չեն վաճառվի: Բայց այդ համակարգերը ընդգրկված են այն սպառազինությունների ցանկում, որոնց վաճառքը արտասահմանում թույլատրվում է: Անցած տարի Ղազախստանն էր հետաքրքրություն ցուցաբերել, իսկ այս տարվա հունիսին Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը այցելել էր Մոսկվայի մարզում կազմակերպված ժամանակակից սպառազինությունների ֆորումին, որպեսզի բանակցություններ վարի «Իսկանդեր» հրթիռային համակարգեր ձեռք բերելու համար:
Երեկ ԱԺ-ն վավերացրեց Ռուսաստանից 200 միլիոն դոլարի վարկ վերցնելու պայմանագիրը, որը նախատեսված է ռուսական արտադրության նորագույն սպառազինություններ գնելու համար: Քննարկումների ընթացքում Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտարարեց, որ այդ վարկից ոչ մի կոպեկ ուրիշ ծախսեր փակելու նպատակներով չի օգտագործվի: Նա նշեց, որ Հայաստանի Զինված ուժերը նորագույն սպառազինություններ կունենան, ինչը էական նշանակություն կունենա տարածաշրջանի ռազմական հավասարակշռության համար:

Դիտվել է՝ 1921

Մեկնաբանություններ