ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՈԱԱԿ-ը նախապատրաստվում է ENQA անդամակցությանը

ՈԱԱԿ-ը նախապատրաստվում է ENQA անդամակցությանը
08.07.2015 | 17:13

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամն եվրոպացի գործընկերների աջակցությամբ պատրաստվում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամակցությանը:

Հուլիսի 6-7-ին ՈԱԱԿ-ում հիմնադրամի աշխատակազմի, ENQA-ի փոխտնօրեն, Ֆիննական կրթության գնահատման կենտրոնի բաժնի ղեկավար (FINEEC) Հելկա Կեկալաինենի և «Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտի հզորացում» թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Կարլ Հոլմի մասնակցությամբ տեղի է ունենում աշխատաժողով` նվիրված ՈԱԱԿ գործունեությանը և ENQA անդամակցության նախապատրաստական աշխատանքներին:
Հանդիպման մեկնարկին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը եվրոպացի մասնագետներին ներկայացրեց բուհերի հավատարմագրման ոլորտում ՀՀ պետական քաղաքականությունը, ՈԱԱԿ իրականացրած և ընթացիկ հավատարմագրման գործընթացները, հավատարմագրման հանձնաժողովի կայացրած որոշումները:
Այնուհետև ՈԱԱԿ-ի որակի ներքին ապահովման պատասխանատու Անի Մկրտչյանը ներկայացրեց որակի ապահովման շրջանակը Հայաստանում, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման մոդելները մեր երկրում, հավատարմագրման կարգը և գործընթացի մանրամասները` պատասխանելով նաև եվրոպացի հյուրերին հետաքրքրող հարցերին:
Երկօրյա աշխատաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի նաև վերանայված Որակի ապահովման եվրոպական չափորոշիչներին և ուղենիշներին, փաստաթղթի ազդեցությանը ֆիննական և հայկական բարձրագույն կրթության համակարգի և որակի ապահովման գործակալությունների աշխատանքի վրա: Կքննարկվեն Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային (ENQA) ՈԱԱԿ-ի անդամակցության ու Եվրոպական որակի ապահովման գրանցամատյանում (EQAR) ընդգրկման գործընթացը և նախապատրաստական աշխատանքները:
Նշենք, որ ՈԱԱԿ-ը 2009-ից ENQA նախնական անդամ է և նախատեսում է 2016-ի սկզբին դիմել լիիրավ անդամակցության համար:

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ