Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Զարզանդի նշանակումը չեղյալ է հայտարարվել

Զարզանդի նշանակումը չեղյալ է հայտարարվել
02.09.2015 | 17:37

«Սյունիքի մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո որոշվեց չեղյալ անել Կապանի դպրոցներից մեկում փոխտնօրենի նշանակման մասին որոշումը։
Շնորհակալություն լրատվական միջոցներին օպերատիվ աշխատանքի համար»՝ այս գրառում է ֆեյսբուքյան իր էջում արել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել էր Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն։

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ