ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

ՊՆ խոսնակը «շատ լուրջ, լարված» է բնութագրում իրավիճակը Տավուշի սահմանամերձ գյուղերում

ՊՆ խոսնակը «շատ լուրջ, լարված» է բնութագրում իրավիճակը Տավուշի սահմանամերձ գյուղերում
03.09.2015 | 16:18

Ադրբեջանական կողմը արդեն մի քանի ժամ շարունակ կրակում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ «Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ այս պահին ընթանում են կրակոցներ: Հակառակորդը շատ ուժեղ է կրակում, իրավիճակը կբնութագրեի շատ լուրջ, լարված: Հայկական զինված ուժերն էլ պատասխանում են հակառակորդի կրակոցներին: Այս պահի դրությամբ հակառակորդը չի լռել»,- իրազեկել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հայկական կողմից զինծառայողի զոհվելու կամ վիրավորվելու մասին տեղեկություն չկա:
Երեկ երեկոյան մինչև ուշ գիշեր հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը, կրակել տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փոխանցեց, որ հակառակորդը կրակել է նախևառաջ դիրքերի և որոշ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ «Գյուղերը թվարկել չեմ կարող, ըստ էության 20 գյուղ կա այդ հատվածում, բոլորն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ։ Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ Զինված ուժերը որևէ կորուստներ չունեն, քաղաքացիականների շրջանում չեմ կարող ասել, համապատասխան մարմինները կմեկնաբանեն։ Այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սահմանային իրավիճակը միշտ վերահսկելի է մեր կողմից»,- ասաց Հովհաննիսյանը։
Տավուշի մարզի Կոթի գյուղի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն ասել է, որ երեկոյան հակառակորդի գնդակից վիրավորվել է երկու բնակիչ։ «Նրանք գտնվում են Նոյեմբերյանի հիվանդանոցում, բարեբախտաբար, նրանց առողջական վիճակը բարվոք է»,- ասաց Մելիքյանը։

Դիտվել է՝ 2240

Մեկնաբանություններ