Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը Դուշանբեում

ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը Դուշանբեում
15.09.2015 | 20:41

Դուշանբեում կայացել է ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Գագաթնաժողովը սկսվել է նեղ կազմով բանակցություններով, որին մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Այսօր Դուշանբեում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել են ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ Հայաստանի ԱԱԽ-ն ներկայացրել է Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը։ Նախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։ Նիստում հավանություն է տրվել Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված շուրջ երկու տասնյակ փաստաթղթերի նախագծերին։ Քննարկվել են ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, տեղեկատվական անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում գործակցությանն առնչվող հարցեր։
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակում արձանագրված արդյունքների մասին։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնայնությունները։ Հանդիպման արդյունքներով ստորագրվել են ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթեր։
Նիստի ավարտին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդում, պաշտպանության նախարարների խորհրդում և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին։

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ