Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Դուշանբեում հանդիպել են Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները

Դուշանբեում հանդիպել են Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները
15.09.2015 | 20:41

ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Դուշանբեում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի հետ։ Նրանք զրուցել են երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի և Ղրղզստանի անդամակցությունը լավ հնարավորություն է բացում երկու երկրների տնտեսական գործակցության ընդլայնման համար։

Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ