Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Արամ Սարգսյանը դեմ է Սահմանադրության փոփոխությանը

Արամ Սարգսյանը դեմ է Սահմանադրության փոփոխությանը
19.09.2015 | 11:59

Սահմանադրական փոփոխությունների շուրջ «Ազատությունը» զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Լրագրողի՝ միանալո՞ւ եք «Ոչ»-ի ճակատին, թե՞ Ձեզ կտեսնենք իշխանությունների «Այո»-ի ճակատում հարցին Արամ Սարգսյանը պատասխանել է. «Մենք միանշանակ «ոչ»-ի կողմնակիցն ենք և ակտիվ «ոչ» ենք քարոզելու։ Մենք չենք ընդունում իշխանությունների «այո»-ն և «Ոչ»-ի ընդհանուր ճակատում չենք, որովհետև այնտեղ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք բացարձակապես տարբեր մոտեցումներ ունեն երկրի զարգացման ուղիների վերաբերյալ։ «Հանրապետություն» կուսակցությունը ամրագրել է, որ մենք այսուհետ չենք համագործակցելու այն ուժերի հետ, որոնք մարտի 1-ի ողբերգական դեպքերի հետ առնչություն ունեն, և չենք համագործակցելու այն ուժերի հետ, որոնք Եվրասիական միության անդամակցությունը չեն տեսնում որպես Հայաստանի անկախությանը սպառնացող վտանգ։ Մենք նաև կարծում ենք, որ չենք խանգարելու մեկս մյուսին, մեր թիրախը լինելու է գործող իշխանությունը իր բերած Սահմանադրությամբ»։ Սահմանադրական բարեփոխումների իրական դրդապատճառը «Հանրապետության» նախագահը համարում է, որ իշխանությունները որոշեցին գտնել համակարգային փոփոխությունների իրավական տարբերակ։ Բացի այդ՝ թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի իշխանությունը քաղաքականությունը տեղափոխեցին փողի դաշտ։ Եկավ պահ, երբ հասկացան՝ այդ դաշտում շատ փող ունեցողները շատ-շատ են և կարող են տանուլ տալ, ուստի Սերժ Սարգսյանը որոշել է այնպիսի փոփոխություններ անել, որ փող ունեցող մարդիկ չկարողանան իրենից հետո գալ իշխանության։

Դիտվել է՝ 1468

Մեկնաբանություններ