Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Համահայկական խորհուրդ» ստեղծելու գաղափարը կլինի նիստի առանցքային թեման

«Համահայկական խորհուրդ» ստեղծելու գաղափարը կլինի նիստի առանցքային թեման
25.09.2015 | 13:34

Երևանում մեկնարկեց «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքն ու միջոցառումներն ամփոփող նիստը: 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ վաղը կլինի նաև նիստ, որի ընթացքում կարևոր որոշումներ կկայացվեն: Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ հանձնաժողովը կանդրադառնա ՀՀ նախագահի Հայաստան-սփյուռք 5-րդ համաժողովում հնչեցրած գաղափարին՝ ստեղծել «Համահայկական խորհուրդ»՝ կազմված սփյուռքի և Հայաստանի ներկայացուցիչներից: «Կարծում եմ, դա լինելու է վաղվա նիստի առանցքը, կարևոր այլ հարցեր ևս կքննարկվեն և որոշումներ կկայացվեն»,- ասաց նա:
Վիգեն Սարգսյանը կարծում է, որ ՄԱԿ-ում ընդունված երկու բանաձևերը ՀՀ-ի նախաձեռնությամբ, որոնք վերաբերում են ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլև ցեղասպանությունների կանխարգելմանն ու դատապարտմանը, ցույց են տալիս, որ ՀՀ-ն միջազգային հանրության մեջ ստանձնում է ցեղասպանության դեմ կայուն պայքարի առաջնորդի դերը:

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ