ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մեր պատասխանը լկտի «Չեմբեռլենին»

Մեր պատասխանը  լկտի «Չեմբեռլենին»
29.09.2015 | 01:28

Աշխարհի ուշադրությունը կլանած ՄԱԿ-ի 70-ամյակը կտա՞ փոփոխվող աշխարհին հետաքրքրող մի շարք հարցերի պատասխանը: Ո՛չ: Այն կապահովի կարճատև դադար, որի ընթացքում կշարունակվեն իրական, ընդ որում` բավականին դաժան գործողությունները: Աշխարհի հզորները պարզապես հարթակ են որոնում իրենց այդ նպատակները «բարեհամբույր» փաթեթավորմամբ ներկայացնելու համար, ու ՄԱԿ-ը ամենահամոզիչ թատերաբեմն է, ուր բոլոր դերակատարների համար մենախոսության հնարավորություն կա:
Ի՞նչ կտա այն մեր փոքրիկ Հայաստանին, կախված է բազում-բազմաթիվ հանգամանքներից, սակայն առաջին հերթին` ա) աշխարհի հզորների` միմյանց հետ պայմանավորվածություններից ու առևտրից. հասկանալի է` Պուտին-Օբամա հանդիպմանը խոսվելու է նաև այս տարածաշրջանի, Ղարաբաղի մասին, քանզի գագաթնաժողովից առաջ «հայտ» ներկայացվեց միջազգային հանրությանը` ղարաբաղյան խնդրի ստատուս քվոյի փոփոխման «մասին»` Ադրբեջանի, իրականում Ռուսաստանի կողմից: Ինչպես կարձագանքի այդ փոփոխությանը «միջազգայինը», մասամբ կարելի է հասկանալ գրեթե կենդանության նշաններ հանդես չբերող, երբեմն-երբեմն հայտարարություններով հանդես եկող, երբեմն էլ տարածաշրջան եկող-գնացող ԵԱՀԿ Մինսկի խմբից: Քանզի ՄԽ համանախագահները հավասարության նշան են դնում կողմերի միջև, երբ բոլորին էլ առավել քան պարզ է` ով է խնդրի ոչ թե խաղաղ, այլ ռազմական լուծման կողմնակիցը: Ընդ որում` ՄԽ-ի այդ վարքագիծն է, որ ակտիվության է մղում թե՛ Ադրբեջանին, թե՛ Ռուսաստանին, որն էլ դանդաղորեն իրականացնում է իր պլան «բ»-ն` փորձում խաղի մեջ մտնել որպես ՀԱՊԿ խաղաղապահ «զորամիավորում», որը կտեղակայվի շփման գծում` «խաղաղեցնելու» կողմերին: Ի՞նչ գնով, ի՞նչ «պոկելով» Ադրբեջանից, առայժմ դժվար է ասել, քանզի Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ հաստատ չի դառնա:
Այս ամենին, նույն ՄԱԿ-ի գագաթնաժողովի շեմին, անչափ կոշտ հայտարարությամբ հակազդեց հայկական կողմը: Սերժ Սարգսյանը նախ ասաց` համարժեք պատասխան է տրվելու ադրբեջանական լկտի պահվածքին: Եվ ապա, երբ ասում ենք Հայաստան, հասկանալի է, որ նկատի ունենք նաև Ղարաբաղը:
Եվ չնայած հայ դիվանագետները կարծում են, որ Սերժ Սարգսյանը նույնքան դիվանագիտական հայտարարություն է արել և նոր ոչինչ չի ասել դրանով, այնուհանդերձ, հասկանալի է, որ հետաքրքիր քարտ է նետել միջազգային սեղանին` Պուտին-Օբամա հանդիպումից ժամեր առաջ: Այդ քարտի խաղադրույքը կարող է էլ ավելի մեծանալ, եթե «հարգարժան» հարբեցող-Ալիևը որոշի, որ իսկապես չի մասնակցելու ՄԱԿ-ի 70-ամյակին, ապացուցելով, որ ինքը միջազգային ընտանիքի անդամ չէ, այլ պարզ-սովորական «տեռորիստ»:
Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը, մի կողմից, կարող է հետաքրքիր հայտ լինել Ռուսաստանի համար, որը, որպես ՀԱՊԿ «կարգադրիչ», ռազմական զարգացումների, ադրբեջանական «լկտիության» դեպքում պարտավոր կլինի «խառնվել»` ՀԱՊԿ զորամիավորումները դնել իր կողմից Ադրբեջանին վաճառված զենքի տակ, որպես «մսաղացի նյութ»:
Մյուս կողմից` Սերժ Սարգսյանն անհանգստացրել է Արևմուտքին ու ԱՄՆ-ին, թե ուրիշ ի՞նչ, եթե ոչ` ՀԱՊԿ, երբ ձեր համանախագահները և «անձամբ» դուք` ուղտի ականջում քնած, «հավասարության» նշան եք դնում «տեռորիստի» ու «խաղաղարարի» միջև ու մատը մատին չեք խփում` հարբեցող-տեռորիստին Քադաֆի, Սադամ դարձնելու համար:
Որոշե՛ք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ