ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԲՀԿ-ում կքննարկվի Էլինար Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու հարցը

ԲՀԿ-ում կքննարկվի Էլինար Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու հարցը
07.10.2015 | 22:10

ԲՀԿ-ում լուրջ տարաձայնություններ են առաջացել։ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո վերակազմավորված կուսակցությունը շաբաթներ առաջ պաշտոնապես հայտարարեց՝ սահմանադրական բարեփոխումների նախագծին կողմ է քվեարկելու, սակայն խմբակցության մի քանի պատգամավորներ բոյկոտեցին քվեարկությունը։ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը քվեարկությանը չմասնակցած պատգամավորներին՝ Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին հետ է կանչել միջազգային կառույցներում հայկական պատվիրակությունների կազմից։ Քայլը նա պատճառաբանել է ռոտացիայով և հիշեցրել, որ ինքն էլ դուրս է եկել Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ից, Միքայել Մելքումյանն էլ առաջիկայում դուրս է գալու ՍԾՏՀ ԽՎ-ի պատվիրակության կազմից: Կուսակցության խոսնակ Վահան Բաբայանն ասել է, որ առաջիկայում քննարկվելու է նրանց խորհրդարանական հանձնաժողովների նախագահների պաշտոններից հեռացնելու հարցը։ Էլինար Վարդանյանը նաև ԲՀԿ անդամ է։ «Նույն Էլինար Վարդանյանի մասով, մեր կուսակցության տարածքային կազմակերպություն դիմել են, որպեսզի քննարկվի իր կուսակցությունում մնալու նպատակահարմարության հարցը»,- ասաց Բաբայանը։
Կուսակցությունը վստահեցնում է, որ դա կապված չէ սահմանադրական բարեփոխումների հարցով քվեարկությունը բոյկոտելու հետ։ ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանն ասաց, որ նրանք փետրվարյան իրադարձություններից հետո կուսակցության և խմբակցության աշխատանքներին չէին մասնակցում։ «Յուրաքանչյուր կուսակցության համար պետք է առաջնային լինի նաև կուսակցական և ֆրակցիոն կարգապահությունը, որը մենք այսօր փորձում ենք վերականգնել, և, կարծում ենք, դա ստացվում է»,- ասաց Բաբայանը։
Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը պնդում են, որ խմբակցության գործընկերների հետ փայլուն հարաբերություններ ունեն։ Ինչ վերաբերում է քվեարկությունը բոյկոտելուն, ասացին, որ իրենք նախկինում էլ դեմ են արտահայտվել փոփոխությանը և կարծում են, որ իրենց որոշումը պետք է հարգվի։
«Սահմանադրական փոփոխությունները չէ, որ այսօր ունեն հասարակական պահանջ։ Այսօր բոլորովին այլ խնդիրներ են գտնվում հասարակության ուշադրության կենտրոնում, և սահմանադրական փոփոխությունների հասարակական պահանջը ես ինքս չեմ տեսնում»,- ասաց Վարդանյանը։

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ