Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Սիրիայում ռուսական ավիացիայի 57 հարվածներից միայն 2-ն էին ուղղված ԻՊ-ի դիրքերին

Սիրիայում ռուսական ավիացիայի 57 հարվածներից միայն 2-ն էին ուղղված ԻՊ-ի դիրքերին
07.10.2015 | 22:11

Սիրիայում ռուսական ռազմական ավիացիայի 57 հարվածներից միայն երկուսն են ուղղված եղել «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: «55 ավիահարված է ուղղվել չափավոր ընդդիմությանը, որը միակ ուժն է, որ դիմադրում է «Իսլամական պետությանը» հյուսիս-արևմտյան Սիրիայում»,- ընդգծել է Դավութօղլուն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «տեղեկատվական հարձակումներ» է անվանել հաղորդագրությունները, որ Սիրիայում ռուսական ավիացիայի զոհ են դարձել ոչ «Իսլամական պետության» ահաբեկիչները։

Դիտվել է՝ 1592

Մեկնաբանություններ