Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Վերադարձրեք Երևան Բորդյուժային, որ Բաքուն չկրակի

Վերադարձրեք Երևան Բորդյուժային, որ Բաքուն չկրակի
12.10.2015 | 15:02

Հանգստյան օրերին հակառակորդը շարունակել է ինտենսիվ խախտել հրադադարի ռեժիմը՝ հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (36) և 82 մմ-ոց ականանետներից (30 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5 հազար կրակոց: Հանգստյան օրերին հակառակորդը կիրառել է TR-107 ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (17 արկ): «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների», - ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1705

Մեկնաբանություններ