Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

ԻՊ-ի ղեկավարը վիրավոր է, 3 տեղակալները՝ սպանվա՞ծ

ԻՊ-ի ղեկավարը վիրավոր է, 3 տեղակալները՝ սպանվա՞ծ
12.10.2015 | 15:03

Իրաքյան օդուժն ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավար Աբու ալ-Բաղդադիի ավտոշարասյանը. պնդում է IRNA գործակալությունը։ Ռմբակոծության հետևանքով սպանվել են նրա երեք տեղակալները՝ ալ-Շիշանին, ալ-Սուրին և ալ-Կարբուլին։ Խմբավորման ղեկավարը վիրավոր է: Ալ-Շիշանին պատասխանատու էր ԻՊ-ի կառույցի քարոզչության համար, ալ-Կարբուլին ամենալավ հրամանատարներից մեկն էր: Հոկտեմբերի 11-ին իրաքցի զինվորականները հայտարարել էին, թե ավիահարվածներ են հասցրել Քարբալա քաղաքի մոտակայքով անցնող ավտոշարասյանը, որով երթևեկել է ալ-Բաղդադին։ Քարբալան Սիրիայի սահմանին մոտ է։ Այնուհետ հաղորդվեց, որ «Իսլամական պետության» ղեկավարը չի եղել ավտոշարասյան մեջ, որը հարձակման է ենթարկվել Իրաքի ավիացիայի կողմից։

Դիտվել է՝ 1711

Մեկնաբանություններ