ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ճանաչենք մեզ» խորագրով սեմինար-քննարկում

«Ճանաչենք մեզ» խորագրով սեմինար-քննարկում
31.10.2015 | 11:05

Հոկտեմբերի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» (ՈՊԲՈՒԿ) հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց «Ճանաչենք մեզ» խորագիրը կրող սեմինար-քննարկում: Այն վարում էր փիլիսոփա-մանկավարժ Արթուր Կարապետյանը: Սեմինար-քննարկմանը մասնակցում էին շուրջ 50 երիտասարդներ:

Ծրագրի նպատակն էր երիտասարդներին ներկայացնել ընդունակությունների զարգացման և գիտելիքների արդյունավետ յուրացման ու մատուցման ուղիները:
Սեմինար-քննարկման ընթացքում մասնագետը երիտասարդներին ներկայացրեց մարդու մտածողության, ընկալման և հիշողության զարգացման ճանապարհները, որն ուղեկցվեց հարց ու պատասխանով և գործնական աշխատանքով:

Ինչպես նշեց «ՈՊԲՈՒԿ» ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանը, մեր օրերում ինֆորմացիայի հոսքը բավականին շատ է, և շատ հաճախ երիտասարդները կարդում են ոչ այնքան անհրաժետ ինֆորմացիա` բաց թողնելով առավել անհրաժեշտն ու օգտակարը:

«Այս նախաձեռնության նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել ինֆորմացիայի արդյունավետ յուրացման և մատուցման միջոցներին ու հնարքներին, զարգացնել նրանց հիշողությունն ու մտածողությունը»,-հավելեց «ՈՊԲՈՒԿ» ՀԿ նախագահը:

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ