ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վաճառվող եվրոպացիների գինն ընկնելու է

Վաճառվող եվրոպացիների գինն ընկնելու է
04.11.2015 | 18:58

Այսօր Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում քննարկվեց Ռոբերտ Ուոլտերի հայտնի խնդրահարույց զեկույցը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման վերաբերյալ: 24 կողմ, 16 դեմ ձայներով հանձնաժողովը զեկույցն ընդունեց՝ մերժելով հայկական պատվիրակության առաջարկը՝ հետաձգել զեկույցի քննարկումը և նոր զեկուցող նշանակել, որ կլինի ավելի անաչառ ու չեզոք և կհամապատասխանի ԵԽԽՎ կանոնակարգով զեկուցողներին ներկայացվող պահանջներին: ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Փարիզից հաղորդեց, որ հայկական պատվիրակությունը դիմել էր ԵԽԽՎ քաղաքական կոմիտեին՝ քննարկելու Ռոբերտ Ուոլտերի և նրա տիկնոջ Ադրբեջանում կատարած տնտեսական ներդրումային նախաձեռնությունների հարցը: «Մենք և մեզ հետ միասին բավական թվով պատգամավորներ համարում ենք, որ դա զեկուցողների մասին ԵԽԽՎ կոդեքսի խախտում է: Ժամանակին, երբ Ռոբերտ Ուոլտերը նշանակվել էր զեկուցող, այդ փաստը թաքցրել էր, հայտարարություն անելով, որ շահերի բախում չունի: Մենք համարում ենք, որ սա խնդիր է, որ իրավական քննարկման պետք է արժանանա ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովում և անընդունելի է էթիկական իմաստով: Բազմաթիվ պատգամավորներ՝ շվեյցարացիներ, ֆրանսիացիներ, իտալացիներ և այլ երկրների ներկայացուցիչներ, կիսում են մեր տեսակետները և մտահոգությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Շեշտվեց նաև այն փաստը, որ զեկուցողը ամեն գնով աշխատեց չայցելել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար և ներկայացրեց միակողմանի, կանխակալ զեկույց, որը բացարձակապես չի արտացոլում իրավիճակը, բայց արտացոլում է Ադրբեջանի պատվերը և այն բոլոր խնդիրները, որ քսանամյա դիմակայության ընթացքում Ադրբեջանը ցանկացել ու չի կարողացել լուծել»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փաստորեն ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը Փարիզում հերթական անգամ վկայեց եվրոպական այս կառույցի բացարձակ դեգրադացիան և պատվիրակների գերակշիռ մասի անտարբերությունը իրենց առաքելության նկատմամբ, երբ առաջնորդվում են կանխակալ ու ակնհայտորեն վարձավճարված «տեսակետներ» ունենալու ցանկությամբ՝ չմտածելով զեկույցի բովանդակության՝ ոչ իրականությանը համապատասխանության, ոչ հետևանքների մասին և գործում են Բաքվից ստացված պատվերի շրջանակներում: Եթե նախկինում հայկական մամուլն էր գրում, որ ԵԽԽՎ-ն նմանվել է Միլի մեջլիսին, հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը նիստում հայտարարեց, որ ԵԽԽՎ-ն արդեն այն կազմակերպությունը չէ, որին անդամակցել է Հայաստանի Հանրապետությունը և իրենից ներկայացնում է Միլի մեջլիսի ընդարձակ տարբերակը: ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի որոշումը նշանակում է, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում հարցը մտնելու է օրակարգ և ևս մեկ անգամ քննարկվելու է՝ տոտալ զորակոչ հայտարարելով թուրք-ադրբեջանական արեալի երկրների պատվիրակների համար ամբողջ Եվրոպայով մեկ, որպեսզի Բաքուն կարողանա ասել, որ Հայաստանը ագրեսոր է, իսկ ինքը՝ այդքան տնտեսապես հզոր, սպառազինված ու քաջ՝ հայերի զոհն է: Իսկապես արժի զոհի այդ կերպարի համար զոհել նավթադոլարներ, պարզապես նավթն էժանացել է ու վաճառվող եվրոպացիների գինն էլ ընկնելու է:

Դիտվել է՝ 812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ