ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Հարցը պետք է լուծվեր, երբ ներդրվեց նույնականացման քարտերի համակարգը

Հարցը պետք է լուծվեր, երբ ներդրվեց նույնականացման քարտերի համակարգը
10.11.2015 | 17:54

Սպին բուժելու համար նոր վերք ենք բացում՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով նույնականացման քարտերով քաղաքացիների մասնակցության ընտրություններին: Նա ասաց, որ հարցը պետք է լուծվեր, երբ ներդրվեց նույնականացման քարտերի համակարգը: «Կարճամտություն եմ համարում առաջարկությունը, որ «մենք կնշենք, որ այս քաղաքացին եկել է նույնականացման քարտով»: Եթե քաղաքացու նույնականացման քարտի տվյալը նշելու ենք մի գրանցամատյանում, որը ուղարկելու ենք արխիվ, ի՞նչ է դա մեզ տալու: Հաջորդ օրը չենք համեմատելու իրական ցուցակների հետ, չենք բացահայտելու, որ մի քանի անգամ է քվեարկել: Սա ելք չէ»,- շեշտեց ՕԵԿ պատգամավորը: Բիշարյանն ասաց, թե դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը նույնականացման քարտերով ընտրություններին մասնակցելու են ոչ թե 180 հազարից ավելի քաղաքացիներ, այլ՝ 600 հազարից ավելի. «Այլ բան է՝ քանի մարդու եք գրանցելու»: Նա հույս հայտնեց, որ ցուցակները համեմատելու համար պետք է գրանցամատյանների էլեկտրոնային կրիչները կամ պատճենները տրվեն քաղաքական ուժերին: Հակառակ դեպքում իրենք նախապես դիմումներ են ուղարկելու՝ ընտրատեղամասերը բացելու և գրանցամատյաններից արտագրելու համար: Հեղինե Բիշարյանն ասաց, որ հանրաքվեի օրը գրանցամատյանները պետք է լինեն ընդդիմադիրների վերահսկողության տակ. «Բայց ես այնքան միամիտ չեմ, որ սրանով ասեմ, որ ընտրությունները արդար կանցնեն»:

Դիտվել է՝ 987

Մեկնաբանություններ