ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

«Այո»-ներն ու «ոչ»-երը մեկնեցին հյուսիս և հարավ

«Այո»-ներն ու «ոչ»-երը մեկնեցին հյուսիս և հարավ
13.11.2015 | 17:55

Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում շոուի մասնակից «այո» և «ոչ» քարոզող պատգամավորների ու քաղաքական գործիչների սահմանադրական 20-օրյա իրապատումն առավոտ կանուխ մեկնարկեց «Պան Արմենիան մեդիագրուպ»-ի բակից, որտեղից հեռուստանախագծի կազմակերպիչները թիմերին ճանապարհեցին հյուսիս և հարավ ուղղություններով: «Հյուսիս ուղղության» մեկնարկն այսօր տրվեց` ուղղությունը վերցնելով դեպի Ապարան, «Հարավ» ուղղությանը` դեպի Հայաստանի ամենահարավային կետ` Ագարակ: Հարավային և հյուսիսային մարզերի ամբողջ ճանապարհին «այո»-ներն ու «ոչ»-երը պետք է հանդիպեն մարդկանց հետ, զրուցեն, բացատրեն, քարոզեն, վիճեն` մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ (գիշերակացով)՝ օրական 10-12 ժամ լինելով ուղիղ եթերի ռեժիմում` զուգահեռ ներկայացնելով «այո»-ի ու «ոչ»-ի հակադիր իրականությունները: Քաղաքական գործիչների գիշերակացները կլինեն ոչ միայն հյուրանոցներում, այլև մարզի բնակիչների տներում: «Հարավցիները կլինեն Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, հյուսիսցիները` Գյումրիում, Ամասիայում, Լոռիում, Տավուշում, Նոյեմբերյանում, Իջևանում, Բերդում, Դիլիջանում, Գեղարքունիքում:

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ