ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 11-ին հարցազրույց է տվել գերմանական «Դոյչե Վելլե» հեռուստաընկերությանը: Նա խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների, Հայաստանի ներքին իրողությունների, սահմանադրական հանրաքվեի և այլ խնդիրների մասին: Սեպտեմբերի 4-ին էլ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը, որը դեռ չի հրապարակվել: