«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ադրբեջանը՝ ԻՊ-ի երկրորդ ֆինանսավորող ԱՊՀ-ում

Ադրբեջանը՝ ԻՊ-ի երկրորդ ֆինանսավորող ԱՊՀ-ում
22.11.2015 | 14:35

ՌԴ հատուկ ծառայությունները ԻՊ-ի աջակցությանն ուղղված 300 մլն ռուբլու ֆինանսավորական գործողություն են ֆիքսել՝ այդ թվում քրաուդֆանդինգի հաշվին: Գումարային փոխանցումների համակարգից տեղեկություններ են ստացվել ԻՊ-ին սահմանակից գոտում գործարքների մասին, որոնց վերլուծությունը բացահայտում է գործողությունների զգալի ծավալ: ԱՊՀ երկրներից առաջին տեղում Ղազախստանն է, երկրորդ տեղում՝ Ադրբեջանը, երրորդում՝ Թուրքմենստանը:

Դիտվել է՝ 1610

Մեկնաբանություններ