«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Հարված թիկունքից

Հարված թիկունքից
24.11.2015 | 23:10

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական ուժերի կողմից անվանել է հարված թիկունքից: «Այսօրվա կորուստը հարված է, որը հասցրել են մեզ ահաբեկության աջակիցները: Այլ կերպ չեմ կարող որակել տեղի ունեցածը: Մեր ինքնաթիռը խփվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրթիռով թուրքական F-16 ինքնաթիռից: Ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի հետ սահմանից 4 կմ հեռավարության վրա»: Պուտինն ընդգծել է, որ Թուրքիան գնացել է այդ քայլին՝ չնայած Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել միջադեպերի նախազգուշացման վերաբերյալ: «Մենք վաղուց ենք արձանագրել, որ Թուրքիայի տարածք մեծ քանակությամբ նավթ ու նավթամթերք է ուղարկվում գրավված տարածքներից: Այստեղից էլ հանցախմբերի ֆինանսական սնուցումը: Հիմա էլ հարված թիկունքից, հարված մեր ինքնաթիռներին, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ: Եվ դա այն դեպքում, երբ մեր ամերիկացի գործընկերների հետ համաձայնագիր ենք ստորագրել օդային միջադեպերի նախազգուշացման մասին, իսկ Թուրքիան, ինչպես հայտնի է, այն երկրների շարքում է, որոնք իբր պատերազմում են ահաբեկիչների դեմ ամերիկյան կոալիցիայի կազմում»,- հայտարարել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահն ասել է, որ միջադեպը լուրջ հետևանքներ է ունենալու Անկարայի ու Մոսկվայի հարաբերություններում: «Ռուսաստանը Թուրքիային վերաբերվում էր ոչ միայն որպես հարևանի, այլ նաև բարեկամ երկրի, չգիտեմ ում էր դա պետք, սակայն ոչ մեզ»,- ասել է նա: «Մեզ հետ անհապաղ կապ հաստատելու փոխարեն, որքանով հայտնի է մեզ, թուրքական կողմը դիմել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին այդ հարցի քննարկման համար, կարծես թե մենք ենք խփել իրենց ինքնաթիռը, այլ ոչ թե նրանք մերը»,- նշել է Պուտինը:

Տեսանյութ

Պուտին. «Թուրքիան հարվածեց մեզ թիկունքից» («Ազատություն» ռադիոկայան)
Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ