Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39.17 տոկոսը, կամ՝ 1,005,333 ընտրող: Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ ամենակտիվը սյունեցիներն են՝ 51.11 տոկոս, ապա Արարատի և Վայոց ձորի ընտրողները՝ 50.52 և 45.14 տոկոս:
Ամենապասիվը Շիրակի մարզն է՝ ընտրողների միայն 31.82 տոկոսն է մասնակցել: Երևանցիների 36.10 տոկոսն է մասնակցել քվեարկությանը:
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 2,566,730 ընտրող: