Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ծնունդդ շնորհավոր, կայսր

Ծնունդդ շնորհավոր, կայսր
23.12.2015 | 16:28

Տոկիոյում 23000 մարդ է հավաքվել կայսերական պալատի մոտ` միապետ Ակիհիտոյի ծննդյան 82-րդ տարեդարձը շնորհավորելու համար։ Կայսրն ու նրա ընտանիքի անդամներն առավոտյան 3 անգամ հայտնվել են հավաքվածների առջև ու ողջունել նրանց։ 82-ամյա Ակիհիտոն ժողովրդին երջանկություն է մաղթել 2016-ին։ Կայսեր ծննդյան օրը Ճապոնիայում ազգային տոն է, քաղաքների փողոցները զարդարում են ազգային դրոշներով, բոլոր ցանկացողները կարող են բարեմաղթանքներ գրել նրան։

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ