«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Այս շաբաթ տեղեկություններ կտրվեն ՀՅԴ-ՀՀԿ բանակցությունների մասին

Այս շաբաթ տեղեկություններ կտրվեն ՀՅԴ-ՀՀԿ բանակցությունների մասին
26.01.2016 | 10:21

ՀՀԿ-ի հետ բանակցությունների արդյունքների մասին տեղեկություններ կտրվեն այս շաբաթ՝ հունվարի 25-ին լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Շաբաթվա վերջին ՀՅԴ-ն հանդիպումներ կանցկացնի տարածքային մարմինների հետ` քննարկելու բանակցությունները: Կոալիցիա մտնել, թե ոչ՝ կորոշվի կոլեգիալ սկզբունքով, հավելել է պատգամավորը:

Դիտվել է՝ 1192

Մեկնաբանություններ