BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Սամվել Ալեքսանյանը` «շրջափակման» մեջ

Սամվել Ալեքսանյանը` «շրջափակման» մեջ
05.02.2016 | 00:31

ԱԺ այս քառօրյայում գործարար Սամվել Ալեքսանյանը խորհրդարան գալու «սիրտ չուներ»: Գործերը շա՜տ խառն են: Մեկ համացանցը «պայթեց» բանակին տրված, բայց իր սուպերմարկետում հայտնաբերված խտացրած կաթի վաճառքի մասին տեղեկությամբ, մեկ Նիկոլ Փաշինյանի հակաալեքսանյանական «գաղտնազերծումները» լրիվ խռովեցին գործարարի հոգին: Բայց սա դեռ ամենը չէ: Նոր հարված է սպասում բազմազավակ, «բազմաբիզնես» Սամվել Ալեքսանյանին:
Մեր տեղեկություններով, առաջիկայում ստուգումներ են իրականացվելու գործարար-պատգամավորի դեղատներում: Լինելով ՀՀ-ում կեղծ արտադրանքի իրացման առաջամարտիկը, Ալեքսանյանն այս ոլորտում էլ «մենաշնորհային» դիրք ունի: Մանկական կաթի կեղծումից մինչև անորակ դեղեր՝ այս մասին մեր շարքային քաղաքացիները հանգամանալից կպատմեն:
ՈՒշագրավ է, որ անմիջապես «վերևից» եկած այս ստուգումների առնչությամբ որոշ հեռուստաընկերությունների պատվիրված է «չեզոք» հետաքննություն անցկացնել:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ