Օրերս ԵԱՏՄ ինտեգրման և մակրոտնտեսական հարցերով նախարար Տատյանա Վալովայայի հայտարարությունները «փոթորկել» են ներիշխանական դաշտը: Նախագահ Սերժ Սարգսյանը զայրացել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի վրա, քանի որ նա է անմիջականորեն պատասխանատու այդ գործընթացների համար: Այնինչ, նախարարը մի կողմ է քաշվել ու չի էլ ցանկանում հրապարակային պարզաբանումներ ներկայացնել: Սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, չի բացառվում, որ առաջիկայում Գաբրիելյանը ստիպված կլինի բացատրություններ տալ, թե ինչու է ԵԱՏՄ պաշտոնյան նման «մեղադրանքներ» հնչեցնում Հայաստանի հասցեին:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ