Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կընտրի ՄԻՊ-ի այն միակ թեկնածուին, որը լիագումար նիստում ներկայացվելու է խորհրդարանականների «դատին»: Առանց կասկածի կարող ենք ասել, որ ընտրվելու է ՀՀԿ-ի թեկնածուն` Արման Թաթոյանը:
Մինչ այդ ընդդիմության թեկնածուն` Զարուհի Փոստանջյանը, արդեն իրեն մարդու իրավունքների պաշտպան է կարծել և ստանձնել ոչ ավելի, ոչ պակաս Արմեն Աշոտյանի պաշտպանության գործը: Մեր տեղեկություններով, նախօրեին, երբ արդեն տեղեկություն տարածվեց ԿԳ նախարարի պաշտոնանկության մասին, Զարուհի Փոստանջյանն անձամբ զանգել է Աշոտյանին և սրտացավորեն նշել, թե նրան աշխատանքից ազատելն անարդար է, և ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի պաշտպանի ՀՀԿ-ականի «շահերը»:
Տարօրինակ է՝ ոչ վաղ անցյալում Փոստանջյանը «ցեխն» էր մտցնում ողջ ՀՀԿ-ին, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին, իսկ հիմա դառնում նրա պաշտպա՞նը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ