Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հայ-իրանական աշխատանքային խումբն այցելեց Արարատի և Վայոց ձորի բժշկական կենտրոններ

Հայ-իրանական աշխատանքային խումբն այցելեց Արարատի և Վայոց ձորի բժշկական կենտրոններ
17.02.2016 | 21:46

Հայ-իրանական համագործակցությունն առողջապահության ոլորտում սերտացնելու նպատակով Հայաստան ժամանած Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ այցելեց Արարատի և Վայոց ձորի բժշկական կենտրոններ:

«Իրանի առողջապահությունը համարվում է համաշխարհային առողջապահության համակարգերից մեկը: Փորձի փոխանակությունը օգակար կլինի մեր երկրի առողջապահության ոլորտի համար, թե ամբուլատոր-պոլիկլինիկական, թե հիվանդանոցային, թե այլ օղակներում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը:
Անվանի մասնագետներ, առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ ընդգրկող հայ-իրանական աշխատանքային խմբերի մարզային բժշկական կազմակերպություններ այցի նպատակն է ծանոթանալ մեր երկրի բժշկական ծառայությունների հնարավորություններին և նախանշելու համագործակցության հետագա ուղիները:
«Իրանն ու Հայաստանն ունեցել են վաղեմի բարեկամական հարաբերություններ: Իրանի մասնավոր հատվածը շահագրգռված է այստեղ ակտիվ գործունեություն ծավալելու գաղափարով: Հայկական կողմից առաջարկել են, որ Վայոց ձորում կառուցվի կլինիկա: Եվ այս հարցում իրանական կողմի շահագրգռվածությունն ակնհայտ է: Կա նաև լավ հարթակ դեղերի և տեխնոլոգիայի ոլորտում գործակցության համար»,- նշեց Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդին` հավելելով, որ քննարկվում է նաև համատեղ դեղագործական արտադրամասի ստեղծման հնարավորություն:
Հայ-իրանական աշխատանքային խմբերն այցելեցին նախ Եղեգնաձորի, ապա նաև Վայքի հիվանդանոցներ, որոնք ունեն արդիականացման ու տեխնիկական վերազինման անհրաժեշտություն:
Վայոց ձորի մարզի հիվանդանոցներում շրջայցի ժամանակ հայ մասնագետներն իրանական կողմին ներկայացրին մարզի առողջապահական կառույցների վիճակն ու նյութատեխնիկական հնարավորությունները, քննարկեցին ապագա համագործակցության վերաբերյալ երկկողմ առաջարկները:
Հաշվի առնելով նաև Իրանի իսլամական հանրապետության առողջապահական համակարգի վերաբերյալ միջազգային կառույցների բարձր գնահատականները՝ մեր պետությունը կարևոր է համարում հարևան Իրանի հետ համատեղ ծրագրերի իրականացումը:
Թեհրանում երկու ամիս առաջ Հայաստանի ու Իրանի առողջապահության նախարարների ձեռք բերած պայմանավորվածությունները թևակոխում են համագործակցության նոր փուլ: Հարևան պետությունները պատրաստ են առողջապահության ոլորտում զարգացնել գործակցությունն ու ամրապնդել կապերը:
Նշենք, որ երկու երկրների առողջապահության փոխնախարարների ղեկավարությամբ գործող աշխատանքային խմբերը հանդիպում են առաջին անգամ:

Դիտվել է՝ 1536

Մեկնաբանություններ