ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պնդում է, որ իր որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ դառնալու ցանկություն չունի: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անհեթեթ լուրեր են: «Նախ քաղաքապետ չեն նշանակվում, ժողովուրդն է ընտրում, երկրորդ՝ ոչ ես, ոչ իմ որդին ցանկություն չունենք քաղաքապետ դառնալու»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: