Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Վերջին տարիներին շատ բան է շրջվել գլխիվայր»

«Վերջին տարիներին շատ բան է շրջվել գլխիվայր»
29.04.2016 | 09:23

Գեղանկարիչ, ՀՆՄ քարտուղար ԽԱՉԱՏՈՒՐ ԱԶԻԶՅԱՆԻՆ օրերս հանդիպեցի Կոմիտասի այգում գտնվող գլխավոր պանթեոնից դուրս գալու պահին: Մտորումների մեջ էր: Պարզվեց՝ առավոտյան այցելել է Երևանի քաղաքային պանթեոն, երկար կանգնել Երվանդ Քոչարի և Արա Սարգսյանի շիրմաքարերի առջև ու, հետ դառնալով, ճանապարհ ընկել դեպի գլխավոր պանթեոն:

-Պարոն Ազիզյան, ինչո՞ւ եք այս սուրբ վայրում այսքան մտահոգ:
-Երկրի գլխավոր պանթեոնը, որը գտնվում է Կոմիտասի անվան այգում, և որտեղ ննջում է մեր ազգի հպարտությունն ու հանճարը, այսօր կոչում են Կոմիտասի անվան պանթեոն: Պանթեոնը մարդկանց անունով չի կարելի անվանակոչել, դա տգիտություն է. ի՞նչ է նշանակում Կոմիտասի անվան պանթեոն: Աշխարհում նման բան չկա, ի վերջո, դա գերեզմանոց է: Ի դեպ, Նապոլեոն Բոնապարտը թաղված է Փարիզի Հաշմանդամների տանը, ոչ թե Նապոլեոնի անվան պանթեոնում: Իսկ թե ինչու էի գնացել քաղաքային պանթեոն, կասեմ պատճառը՝ ժամանակն է այնտեղից Երվանդ Քոչարի և Արա Սարգսյանի աճյունները վերահուղարկավորելու մեր մյուս մեծերի կողքին, գլխավոր պանթեոնում:


-Վերջին տարիներին շատ բան է շրջվել գլխիվայր: «Թումանյանի շաուրմա»՝ հորդում է հեռուստաէկրանից և այլն:
-Խայտառակություն է, խոսք չկա: Մի՞թե Թումանյանը շաուրմա է պատրաստում: Սա արժեհամակարգի լուրջ խախտում է: Ես վստահ եմ, որ Վրաստանում չենք հանդիպի «Ռուսթավելու խինկալի», Ռուսաստանում էլ՝ «Պուշկինի բորշչ» ցուցանակների:
Եկեք չմոռանանք, որ նման բաներով մենք սերունդ ենք մեծացնում: Ե. Քոչարի և Ա. Սարգսյանի աճյունների տեղափոխումը նաև դաստիարակչական նշանակություն ունի մեր երիտասարդների համար: Իսկ թե ինչ հրաշալի սերունդ ունենք այսօր, պարզ դարձավ Արցախի դիրքերում:

Ռոբերտ Մանուկյան.
Հրանտ Մաթևոսյանի շարժը, 2002 թ.


Ի դեպ, նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում կազմակերպված ուշագրավ ցուցահանդես-վաճառքը հետահայաց էր և ներկայացնում էր 1960-80-ականների ստեղծագործությունները: Ստացված հասույթն ուղղակի հասնելու է Արցախ:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2083

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ